Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Շնորհով զորացած սիրտը չի կարող թմրեցվել նոր ուսմունքներով կամ փայլուն խոստումներով

Շնորհով զորացած սիրտը չի կարող թմրեցվել նոր ուսմունքներով կամ փայլուն խոստումներով
27.10.2025 | 13:28

Եբրայեցիներին 13.7-9

Աշխարհն այսօր փոխվում է շնչակտուր արագությամբ՝ թրենդերը, կարծիքները և գաղափարախոսությունները գալիս և գնում են։ Իսկ առաքյալը մեզ կոչ է անում. «Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծոյ խօսքն ասացին»։

Ոչ թե նոստալգիայի մասին է խոսքը, այլ նրա մասին, որ հիշենք նրանց, ովքեր ապրել են հավատքով՝ նրանց հավատարմությունը, նրանց համբերությունը, նրանց լուռ ուժը։

Եկեղեցու հայրերն ասում են.

«Արդարների հիշողությունը կենդանի ավետարան է»։

Երբ հիշում եք մեկին, ով ձեզ հավատք է ցույց տվել՝ լինի դա քահանա, ուսուցիչ, թե տատիկ, դուք բացում եք ձեր սիրտը ոչ թե անցյալի, այլ Քրիստոսի ներկայի առջև։

Քանի որ Հիսուս Քրիստոսը նույնն է եղել և մնում է նույնը երեկ, այսօր և hավիտյան. Նրա սերը երբեք չի ծերանում։ Նրա Խոսքը չի համապատասխանում նորաձևությանը, մոդայիկ անցականությանը։

Եվ այնուամենայնիվ, այն նորովի է խոսում յուրաքանչյուր դարաշրջանում, քանի որ այն ամրացնում է սիրտը, ոչ թե արտաքին սնուցման միջոցով, այլ շնորհի միջոցով, ինչպես ասում է առաքյալը։

Շնորհքով զորացած սիրտը մնում է հանգիստ, երբ շուրջը ամեն ինչ տատանվում է։ Այն չի կարող թմրեցվել նոր ուսմունքներով կամ փայլուն խոստումներով։ Այն մնում է կենդանի, անսասան և ուժեղ՝ ինչպես ծառ, որի արմատները հասնում են հավերժության։

Այսպիսով «Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք», hիշե՛ք, թե ով եք դուք, ճանաչե՛ք ձեր արմատները։ Կառչե՛ք Քրիստոսի հավատարմությունից։ Զորացե՛ք՝ ոչ միայն գիտությամբ, այլև Սուրբ Հոգու շնորհով, որը կենդանի է Քրիստոսի Եկեղեցում, որը նույնն է մնում երեկ, այսօր և հավիտյանս հավիտենից։

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ